«Եվրատեսիլ-2016». Ո՞վ, ինչքա՞ն եւ ու՞մ օգտին է քվեարկել եզրափակիչում

13:09   15 մայիսի, 2016

«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթն իր բոլոր սկանդալներով եւ ինտրիգներով արդեն անցավ պատմության գիրկը, բայց մի բան դեռ բաց է մնացել: Այս տարի մրցույթն անցկացվեց եվրատեսիլյան քվեարկության նոր համակարգով, որը ուղիղ եթերում չէր բացահայտում, թե մրցող պետությունները որ երկրից քանի միավոր են ստացել հեռուստադիտողների քվեարկության արդյունքում:

Եվ քանի որ NEWS.am STYLE–ը չի ցանկանում անպատասխան հարցեր թողնել, ձեզ ենք ներկայացնում այն սանդղակները, որոնք հուշում են, թե ինչպես է քվեարկել հանդիսատեսը: Բնականաբար առաջին հերթին անդրադառնանք թե ում օգտին ենք քվեարկել մենք՝ հայերս:

Հեռուստադիտողների քվեարկությամբ՝ Հայաստանը 12 միավոր ստացել է Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ Վրաստանից:

Իսկ Նիդերլանդներից, Հունաստանից, Կիպրոսից եւ Բուլղարիայից մեր մասնակիցը արժանացել է 8–ական միավորի:

 

Ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ The Telegraph-ում:

Հիշեցնենք, «Եվրատեսիլ 2016»-ի քվեարկության արդյունքներով՝ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը 249 միավորով զբաղեցրեց 7–րդ տեղը։ 534 միավորով հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան (Սուսանա Ջամալադինովա

 

Պատրաստեց՝ Յանա 



© NEWS.am STYLE