Պետք է մի բան անել, որպեսզի Ռուսաստանը նորից մասնակցի մրցույթին. Կիրկորովը` Եվրատեսիլի կանոնները փոխելու մասին

21:28   15 մայիսի, 2016

Եվրատեսիլ երգի մրցույթն արդեն ավարտվել է, բայց դրա շուրջ սկսված քննարկումներն ու սկանդալները դեռ չեն մարում: Մի քանի ժամ առաջ հայտարարություն է տարածել մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւի պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովը: Ինչպես գիտեք, Լազարեւը հաղթել էր հեռուստադիտողի քվեարկությունում, բայց ժյուրիի անդամների քվեարկության պատճառով նա զրկվեց հաթողի կոչմանն արժանանլուց՝ մնալով պատվավոր երրորդ տեղում:

Այժմ Լազարեւի երգի հեղինակ,  ռուսական փոփի արքա Կիրկորովը կոչ է անում մրցույթի կազմակերպիչներին փոխել Եվրատեսիլի կանոնները.

As the composer and producer of Russian entry I fully respect the result. I knew the rules and I accepted them. As a fan of this contest I am sad that a song, an entry and an artist like Sergey Lazarev @lazarevsergey was given zero points from 21 juries! When at the same time, the audience all over Europe voted for him with 3 points and above. 29 countries gave him 8, 10 and 12 points!! I really believe that EBU should reconsider the way juries are voting. Maybe take them down to 25%? Something needs to be done for Russia to take part again. This is my opinion

A photo posted by Филипп Киркоров (@fkirkorov) on

«Որպես Ռուսաստանի հայտի պրոդյուսեր եւ երգի հեղինակ՝ ես հարգում եմ մրցույթի արդյունքները: Ես գիտեի կանոնները եւ ընդունեցի դրանք: Որպես մրցույթի երկրպագու՝ ինձ համար շատ ցավալի է, որ Սերգեյ Լազարեւի նման արտիստը 21 երկրի ժյուրիների կողմից 0 միավոր է ստացել, երբ միեւնույն ժամանակ ամբողջ Եվրոպայում 3 միավորից քիչ չեն քվեարկել նրա օգտին: 29 երկրներ 8, 10 եւ 12 միավոր են տվել: Ես կարծում եմ, որ ԵՀՄ (Եվրոպայի հեռարձակողների միությունը) պետք է վերանայի ազգային ժյուրիների քվեարկության կարգը: Միգուցե նրանց քվեարկությունը կազմի վերջնական արդյունքի 25տոկո՞սը: Պետք է մի բան անել, որպեսզի Ռուսաստանը նորից մասնակցի մրցույթին: Սա իմ կարծիքն է»,- հայտարարել է Կիրկորովը:

 



© NEWS.am STYLE