Ժերար Դեպարդյեն Կաննի կինոփառատոնի շուրջ իրավիճակը պոռնոգրաֆիա է անվանել

11:11   16 մայիսի, 2016

Կինոռեժիսոր Ժերար Դեպարդյեն Nice Matin թերթին տված հարցազրույցում Կաննի կինոփառատոնը անվանել է «կոլեկտիվ հիստերիա առանց դույզն ինչ իմաստի»: «Այսօր ամեն ինչ որոշում է փողը, իսկ կինոն դրանից հեռու է: Կաննի փառատոնը արժանի չէ դրան», ասել է Դեպարդյեն:

Դերասանի խոսքով, փառատոնի ծրագրում կան լավ ֆիլմեր, բայց դրանից առաջ «ստիպված ես լինում լիքը ապուշություններ դիտել»: «Ռոկկո Սիֆրեդին (իտալացի պոռնոդերասան) Կաննի աստիճաններով բարձրանում էր երկու աղջիկների հետ, որոնց զգեստները գոտկատեղից ներքեւ չէին ծածկում: Ու դա ցուցադրել են բոլոր հեռուստաալիքներով: Սա արդեն կատարյալ պոռնոգրաֆիա է»,- դժգոհել է Դեպարդյեն, հայտնում է «РБК»-ն:

Նշենք, որ մայիսի 11-ին մեկնարկած Կաննի 69-րդ փառատոնը կավարտվի մայիսի 22-ին:

 



© NEWS.am STYLE