Christian Louboutin –ը դաջվածքով կոշիկներ է առաջարկում

19:57   22 փետրվարի, 2013

Christian Louboutin-ն առաջարկում է նոր ծառայություն դաջվածքներով գնորդների համար. մարմնի նկարներն այժմ կարելի է հավերժացնել նաեւ դիզայներական կոշիկի վրա։ 

Ըստ Elle,-ի, բացառիկ կոշիկ ստեղծելու համար կպահանջվի մոտ երեք ամիս։ Գնորդը կարող է ինքնուրույն ընտրել ոճը, նյութը, գույնը եւ դաջվածքն անելու տեխնիկան։ Հաճախորդի դաջվածքի պատկերն ուղարկվում է բրենդի փարիզյան ստուդիա, որտեղ այն նկարի է վերածվում եւ ապա հետ ուղարկվում՝ գնորդի հավանությունը ստանալու։ Այդպիսի զույգ կոշիկի գինը սկսում է 1066 դոլարից եւ կախված է նյութից, նկարն անելու տեխնիկայից ու դրա չափսից։ Քրիստիան Լաբուտենը հայտնի է դաջվածքների հանդեպ իր սիրով։

Հենց այդ պատճառով էլ Christian Louboutin-ի տղամարդկանց խանութներում տատու-սրահներ կան։



© NEWS.am STYLE