Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը «զվարճանում են» Ռոման Աբրամովիչի զբոսանավում

13:17   17 մայիսի, 2016

Ռոման Աբրամովիչի Eclipse զբոսանավը մեկ օրով վարձակալելու համար պետք է 175 հազար ֆունտ ստերլինգ վճարել:

Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նավում (ի դեպ այն արժե մեկուկես մլրդ ֆունտ) միանգամից մի քանի հանրահայտ դեմքերի են տեսել։ Պապարացիների ֆոտոխցիկները ֆիքսել են Քիմ Քարդաշյանի քրոջը՝ մոդել Քենդալ Ջեններին, մորը՝ Քրիսին, նաեւ Օռլանդո Բլումին ու Քեթի Փերիին, որոնց մոտ արդեն մի քանի ամիս է բուռն սիրային կապ է զարգանում:

Աստղերին տեսել են Կաննում հանգստյան օրերին, սկզբում ցերեկն այնտեղ զվարճանում էին Օռլանդոն ու Քեթին, իսկ արդեն հաջորդ առավոտյան նավում հայտնվել է Քենդալը՝ իր մոր Քրիսի հետ:

Նշենք, որ մի որոշ ժամանակ հենց Աբրամովիչի Eclipse-ին էր պատկանում ամենամեծ սուպեր զբոսանավի տիտղոսը: Հետագայում այդ կոչումը անցավ Azzam նավին, որի սեփականատերը ԱՄԷ նախագահ, շեյխ Խալիֆ իբն Զայդ Ալ-Նախայանն է:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI, Xposure



© NEWS.am STYLE