«Եվրատեսիլի» կազմակերպիչները չեն վերանայի մրցույթի արդյունքները

20:35   17 մայիսի, 2016

Եվրատեսիլյան կրքերը դեռ երկար են շարունակվելու: Ջամալայի հաղթանակը հակասական կարծիքների տեղիք է տվել համացանցում: Կազմակերպիչները «Եվրատեսիլի» Facebook-ի էջում պատասխանել են charge.org կայքի հանրագրի հեղինակին, որը կոչ էր արել վերանայել մրցույթի արդյունքները:

Կազմակերպիչների հայտարարության մեջ գրված է.

«Մենք հասկանում ենք, որ ոչ բոլորն են համաձայն «Եվրատեսիլ» երգի  մրցույթի արդյունքների հետ, սակայն սա մրցույթ է, որտեղ ամեն ինչ հիմնված է շատ սուբյեկտիվ եւ անձնական կարծիքների վրա, հետեւաբար միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք համաձայն չեն լինի արդյունքի հետ: Չնայած դրան` արդյունքները ուժի մեջ են»:

Ի դեպ, հանրագրի հեղինակը Երեւանի բնակիչ Արթուր Հովհաննիսյանն է, որն իր տեքստում գրել էր.

«Հասկանում ենք, որ ընտրությունը զգացմունքային առումով շատ դժվար գործ է, սակայն հանրագրի տակ ստորագրծների թիվը ցույց է տալիս, թե որքան շատ մարդիկ են համոզված, որ այս տարի չի հաղթել այն մասնակիցը, որն արժանի էր հաղթանակի»:



© NEWS.am STYLE