Հիասքանչ Քիմ Քարդաշյանը ժամանել է Կանն

10:11   18 մայիսի, 2016

All eyes on me! Հիասքանչ Քիմ Քարդաշյանը ժամանել է Կանն:

Քիմը միացել է Քրիս ու Քենդալ Ջեններներին, որոնք արդեն մի քանի օր է զվարճանում են Ֆրանսիայի այս գեղատեսիլ քաղաքում, որտեղ անցնում է հանրահայտ կինոփառատոնը:

35-ամյա հայուհին Կանն է ժամանել Նյու Յորքից՝ աստղերի համացանցային ձեռքբերումներին նվիրված Annual Webby Awards մրցանակաբաշխության արարողությունից անմիջապես հետո:


Քիմին պապարացիները որսացել են, երբ նա գնում էր Martinez hotel:
Հեռուստաաստղին ուղեկցում էր թիկնապահների մի ամբողջ բանակ:

Քիմը Կաննում ներկա կլինի AmFar Gala միջոցառմանը, հետո կուղեւորվի Լոնդոն՝ Vogue 100 միջոցառմանը մասնակցելու, որից հետո էլ Իտալիա՝ Valentino նորաձեւության տան հիմնադիր Վալենտինո Գարավանիի ծննդյան հավաքույթին:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Splash, Xposure



© NEWS.am STYLE