Մայլի Սայրուսին տեսել են Առնոլդ Շվարցենեգերի հետ

15:28   18 մայիսի, 2016

Մայլի Սայրուսը անցած տարի հանդիպում էր Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի որդու՝ Փաթրիքի հետ: Նրանց սիրային կապն ավարտվել էր այն բանից հետո, երբ Մայլին իմացել է «Տերմինատորի» որդու դավաճանությունների մասին:

Սակայն դա բոլորովին չի խանգարում, որ եգչուհին մտերիմ հարաբերություններ պահպանի Առնիի հետ:

23-ամյա երգչուհուն տեսել են 68-ամյա դերասանի հետ Նյու Յորքում NBCUniversal Upfront շնորհանդեսի ժամանակ:

Նշենք, որ այդ նույն շնորհանդեսին երեկ աչքի են ընկել շքեղ Քլոե ու Քորթնի Քարդաշյանները, ապշեցուցիչ Ջենիֆեր Լոպեսն ու այլ աստղեր:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Getty



© NEWS.am STYLE