16:28 18 մայիսի, 2016Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները ու ռեփեր Թայգան վերջերս վերջնականապես բաժանվեցին:
Երաժիշտն արդեն նոր ընկերուհի է գտել, նրան տեսել են հիփ հոփ աստղ Քարլի Ռեդդի հետ Ատլանտայում Բեյոնսեի շոուի ժամանակ:

Քայլին էլ է որոշել շատ չսպասել ու սկսել է հանդիպել կանադացի ռեփերի հետ,որը ելույթ է ունենում PartyNextDoor կեղծանունով:
22-ամյա երաժշտի իսկական անունը Ջարոն Էնթոնի Բրեթուեյթ է:

«Նրանք խելագարվում են իրար համար: Քայլին չի հասկանում, թե ինչու է մի ամբողջ տարի կորցրել հանուն Թայգայի: Քայլիի ընտանիքը նույնպես կարծում էր, որ ռեփերը, որը նրանից ութ տարով մեծ է, համապատասխան չէ աղջկան: PartyNextDoor-ը հաստատ նրան ավելի հարմար թեկնածու է»,- հայտնել է Քարդաշյան- Ջեններ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Getty, WireImage