Հղի Քենդիս Սվեյնփոլը դարձել է Givenchy-ի օծանելիքի նոր դեմքը

12:29   19 մայիսի, 2016

Մարտի սկզբին հայտնի դարձավ , որ սուպերմոդել Քենդիս Սվեյնփոլը ու նրա փեսացուն Հերման Նիկոլին առաջնեկի են սպասում: Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Victoria's Secret-ի 27-ամյա մոդելը դարձել է Givenchy-ի Dahlia Divin բույրի նոր դեմքը:

Ուրախալի նորությունը Քենդիսը պատմել է Instagram–ում: Մոդելը հրապարակել է կադր գալիք գովազդարշավից:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Givenchy-ի իմ սիրելի բույրի՝ Dahlia Divin նոր դեմքը»,- ստորագրել է լուսանկարը մոդելը:

Օծանելիքի գովազդի լուսանկարներից երեւում է , որ դրանք դեռ մի քանի ամիս առաջ են արվել , քանի որ դրանց վրա բոլորովին չի երեւում մոդելի կլորացած փորը , որը հիմա արդեն բավականին նկատելի է:



© NEWS.am STYLE