11:32 19 մայիսի, 2016Քեթի Փերիի ու Օռլանդո Բլումի սիրային կապը բուռն շարունակվում է: Զույգին վերջերս են միասին տեսել Աբրամովիչի Eclipse զբոսանավում: Ահա եւ նորից սիրահարները հայտնվել են պապարացիների տեսադաշտում Կաննում:

Օռլանդոն ու Քեթին գնում էին դեպի ռուս միլիարդատիրոջ զբոսանավ «Չելսիի» սեփականատիրոջ կնոջ՝ Դարյա Ժուկովայի ուղեկցությամբ:


Քեթիի հագին մինի զգեստ էր՝ Բրիջիտ Բորդոյի ոճով:

Օռլանդոն ամբողջովին փայլում էր երջանկությունից:

Հիշեցնենք, որ դերասանը մինչ այդ ամուսնացած է եղել մոդել Միրանդա Քերի հետ, բայց բաժանվել է այն բանից հետո, երբ Միրանդան նրան դավաճանել է Ջասթին Բիբերի հետ: Նախկին ամուսինները հինգ տարեկան որդի ունեն՝ Ֆլիննը:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Xposure, Fameflynet