Արիանա Գրանդեն ներկայացրել է Let Me Love You սեքսուալ տեսահոլովակը Լիլ Ուեյնի հետ

14:33   19 մայիսի, 2016

22-ամյա Արիանա Գրանդեն թողարկել է նոր տեսահոլովակը իր Let Me Love You երգի համար: Ամերիկյան փոփ երգչուհին տեսահոլովակում գլխավոր դերն է կատարում:

Տեսահոլովակում հայտնվել է ռեփեր Լին Ուեյնը, որի հետ միասին էլ Արիանան ձայնագրել է կոմպոզիցիան:

Երգը երկրորդ պրոմո-թրեքն է դարձել երգչուհու Dangerous Woman երրորդ ստուդիայական ալբոմին ընդառաջ: Ալբոմի թողարկումը նախատեսված է մայիսի 20-ին Republic ապրանքանիշում:

Ավելի վաղ ձայնասկավառակի աջակցության նպատակով թողարկվել էին Focus, Dangerous Woman եւ Into You սինգլները:



© NEWS.am STYLE