Ժաննա Ֆրիսկեին մտադիր են հուշարձան ձոնել

21:13   19 մայիսի, 2016

Ժաննա Ֆրիսկեին մտադիր են հուշարձան ձոնել, հեղինակը հանրահայտ քանդակագործ Զուրաբ Ծերեթելին է, գրում է StarHit–ը:

Հուշարձանի համար կվճարի Ժաննայի հայրը։

«Մենք ուզում ենք հուշարձանը տեղադրել հենց Ժաննայի գերեզմանին, բայց այն դեռ պատրաստ չէ: Ես դեռ չգիտեմ, արդյոք մենք կկարողանանք այն բացել Ժաննայի ծննդյան կամ մահվան տարելիցին: Մենք հիմա ուսումնասիրում ենք բոլոր նախագծերը»,- ասել է լրագրողներին Վլադիմիր Բորիսին:

Ենթադրվում էր, որ հուշարձանը կմարմնավորի նստած Ժաննային՝ հրեշտակի նման թեւերով: Սակայն 2015-ի աշնանը այս ծրագրերը հետաձգվեցին գումարի բացակայության պատճառով: Իսկ հիմա երգչուհու հոր խոսքով, հուշարձանը կպատրաստվի իր անձնական փողերով:

Քանդակագործ Զուրաբ Ծերեթելին առաջարկել է իր ծառայությունը: Հարցազրույցում նա պարզաբանել է.

«Ես միշտ լավ եմ վերաբերվել Ժաննա Ֆրիսկեին, ու ինձ շատ դուր են գալիս նրա երգերը: Հենց այդ պատճառով էլ ես չեմ թաքցնում, որ ուզում եմ մասնակցել քանդակի պատրաստմանը, որը նրա ծնողները ուզում են տեղադրել նրա գերեզմանին:



© NEWS.am STYLE