Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քայլի Ջենների սեքս տեսագրությունը հայտնվել է համացանցում

16:02   19 մայիսի, 2016

Քիմ Քարդաշյանի հետքերով:

Համացանցում հայտնվել է Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քայլի Ջենների սեքս տեսագրությունը: Տեսագրությունը հայտնվել է աղջկա նախկին բոյֆրենդի՝ ռեփեր Tyga–ի Tygasworld.com կայքում: Տեսագրությունը պորտալում մնացել է կես ժամ, որից հետո այն հեռացրել են համացանցից:

Աղբյուրները հայտնում են, որ 18-ամյա Քայլին ցնցված է երաժշտի արարքից (աղջիկը հիմա հանդիպում է մեկ այլ ռեփերի հետ, որը ելույթ է ունենում PartyNextDoor կեղծանունով)։

Շատ աղբյուրներ հավաստիացնում են, որ իրականում Քայլին տեղյակ է եղել այդ ամենի մասին, ու սա նրա կողմից ծրագրված փիառ քայլ է:

«Թայգան մտադիր չէ այս տեսագրությունը հրապարակել, բայց Քայլին վախենում է, որ տեսագրությունը կհայտնվի սխալ ձեռքերում: Գուցե ռեփերի ընկերներից մեկնումեկը հրապարակի այն: Հիմա երաժիշտը յուրատեսակ ապահովագրություն ունի, եթե Քարդաշյանները երբեւէ որոշեն «հարձակվել» ռեփերի վրա, նա նրանց պատասխանելու բան կունենա»:

Twitter-ի օգտատերերից մեկը գրել էր, որ հասցրել է ձայնագրել տեղադրված տեսանյութը, այնպես որ Քայլին առաջիկա օրերին հաստատ դեռ շատ կնյարդայնանա:

Սակայն քալիֆորնիական օրենքներով Թայգան իրավունք չուներ այդ տեսանյութը տեղադրել իր կայքում ու հիմա նրան դատական գործ է սպառնում:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE