Եվրատեսիլ 2016. Ուկրաինայի հայտը հակասում էր մրցույթի կանոններին

18:18   19 մայիսի, 2016

«Եվրատեսիլ 2016»-ը չնայած արդեն 5 օր է ավարտվել է, բայց ինտրիգն ու եվրատեսիլյան կրքերը դեռ չեն մարում։ Իհարկե, սկանդալներ լինում գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչների, պատվիրակությունների եւ ժյուրիի վերաբերյալ (ինչպես պատահեց հայաստանյան ազգային ժյուրիի դեպքում), սակայն հիմնականում դրանց գլխավոր հերոսուհին մրցույթի հաղթող Ջամալան է, որն իր «1944» երգով «Եվրատեսիլ 2017»-ը կտանի Ուկրաինա։

Սկզբում Change.org-ում հանրագիր կազմվեց՝ երգչուհու հաղթանակը չեղարկելու համար, ինչին Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՄՀ) պատասխանեց, որ Ուկրաինան եղել է, կա ու կմնա եվրատեսիլ 2016-ի հաղթող։

Բայց պարզվում է, որ Ուկրաինայի հայտը հակասում էր եվրատեսիլյան կանոններին, գրում է Wiwibloggs-ը։ Ջամալան «1944» երգը (բայց այլ խոսքերով) կատարել է 2015-ի մայիսին կազմակերպված ուկրաինական երեկույթներից մեկի ժամանակ։ Սակայն ըստ «Եվրատեսիլի»-ի կանոնների՝ մրցութային երգը պետք է հնչած չլինի մինչեւ 2015-ի սեպտեմբերի 1-ին։  

ԵՄՀ-ն արդեն հայտարարել է, որ Ջամալայի հաղթանակը արդար է, քանի որ երգը կատարվել է փոքրիկ միջոցառման ժամանակ եւ մրցույթից առաջ այն լսել են մոտ 500 մարդ։

Նշենք, որ Ջամալան առաջին արտիստը չէ, որ խախտել է այս կանոնը։ Նման իրավիճակներ եղել են նաեւ 2014-ին (Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթը), 2013-ին (Նիդերլանդների մասնակից Անուկը)։ 



© NEWS.am STYLE