Քայլի Ջենները սպասում է սեքս տեսագրության հրապարակմանը

10:09   20 մայիսի, 2016

Երեկ հայտնի է դարձել, որ համացանցում հայտնվել է Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քայլի Ջենների սեքս տեսագրությունը: Տեսագրությունը տեղադրվել էր աղջկա նախկին բոյֆրենդի ՝ ռեփեր Թայգայի Tygasworld.com կայքում: Այն ընդամենը կես ժամ է մնացել համացանցում,որից հետո հեռացրել են:

18-ամյա Քայլին ցնցված է երաժշտի արարքից (աղջիկը հիմա հանդիպում է մեկ այլ ռեփերի հետ, որը ելույթ է ունենում PartyNextDoor բեմական կեղծանունով): 

PartyNextDoor

Քայլին որոշել է խուսափել հասարակական ուշադրությունից ու ընկերների հետ հանդիպման է գնացել Կալաբասասում: Չնայած պապարացիները այստեղ էլ են բռնացրել աստղին:

Tyga

Twitter-ի օգտատերերից մեկը գրել էր, որ հասցրել է ձայնագրել տեսագրությունը, այնպես որ Քայլին առաջիկա օրերին հաստատ դեռ շատ կնայրդայնանա:

Սակայն քալիֆորնիական օրենքներով Թայգան իրավունք չուներ տեսագրությունը տեղադրել իր կայքում, այնպես որ հնարավոր է, որ նա ստիպված լինի պատասխան տա օրենքի առաջ:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ X17Online



© NEWS.am STYLE