13:05 20 մայիսի, 2016Անցած տարվա դեկտեմբերին Քիմ Քարդաշյանը լույս աշխարհ բերեց որդուն՝ Սեյնթին: 35-ամյա հայուհին աստիճանաբար վերականգնում է նախկին կազմվածքը, բայց ըստ երեւույթին նա արդեն երրորդ երեխան ունենալու մասին է մտածում:

Կաննից Լոս Անջելես ժամանելով՝ Քիմը շտապել է հենց օդանավակայանից հղիության թեստ գնել:

Հեռուստաաստղը հղիության միանգամից 6 թեստ է գնել, թե ինչով է պայմանավորված Քիմի այդ տագնապը դեռ հայտնի չէ, բայց շուտով նա իր Snapchat –ում գրել է, որ թեստերը գնել էր պարզելու համար՝ հղի է, թե ոչ:

Որոշ ժամանակ անց Քիմը հրապարակել էր արդյունքը՝ «հղի չեմ»:

«Կեղծ տագնապ»,- ստորագրել է լուսանկարներից մեկը Քիմը։
Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ Քիմն ու Քանյեն տոնելու են իրենց ամուսնության հոբելյանական երկրորդ տարին: Քանյեն բազմիցս հայտարարել է, որ Քիմից առնվազն չորս երեխա է ուզում ունենալ:
Աղբյուր՝ Daily Mail