Ամերիկացի ուֆոլոգները Քալիֆորնիայի ափին այլմոլորակայինների հետքեր են հայտնաբերել

16:43   20 մայիսի, 2016

NEWS.am STYLE-ը բազմիցս դուրս է եկել իր կողմից լուսաբանվող շոու բիզնեսի ու նորաձեւության աշխարհի սահմաններից ու հանուն հետաքրքրության ուշադրություն դարձրել նաեւ ՉԹՕ-ների թեմային:

Այս անգամ, ռուսական «Дни» կայքում մենք մի տեղեկություն տեսանք այն մասին որ ամերիկացի ուֆոլոգները Քալիֆորնիայի ափին այլմոլորակայինների հետքեր են հայտնաբերել: Պորտալը, վկայակոչելով բրիտանական The Mirror–ը գրում է, որ Secure Team 10 միավորման ուֆոլոգները Google –ի քարտեզագրման ծառայության շնորհիվ Քալիֆորնիայի ափի մոտ այլմոլորակայինների են հայտնաբերել: Գիտնականների խոսքով, այլմոլորակայինների քաղաքակրթությունը արդեն վաղուց զավթել է Խաղաղ օվկիանոսի հատակը՝ ԱՄՆ հարեւանությամբ:

Որպես իրենց տեսության ապացույց՝ ուֆոլոգները հրապարակել են տեսագրություն Խաղաղ օվկիանոսի հատակից: Տեսագրությունում կարելի է նկատել տարօրինակ հետքեր ու գծեր, որոնք ասես ծանր տեխնիկայի հետքեր լինեն, որը մեծ արագությամբ շարժվել է օվկիանոսի հատակով: «Դավադրության տեսության» մասնագետները հավաստիացնում են, որ այս լուսանկարները հայտնաբերել են Google–ի սովորական քարտեզների վրա:

Տեսագրության հեղինակները վստահ են, որ օվկիանոսի հատակի հետքերը չեն կարող ունենալ բնական ծագում: Եթե դրանք այլմոլորակային տեխնիկայի հետքերը չեն, ապա ամենայն հավանականությամբ դրանք այլմոլորակայինների պաշտպանական դաշտներն են, որոնք իրենց տարածքը պաշտպանում են մարդկանցից:

Ինչպես ասում էին հանրահայտ հեռուստասերիալի հերոսները ՝ «Ճշմարտությունը մոտ է»:



© NEWS.am STYLE