Փրանքերները «ծուղակն են գցել» Ժաննա Ֆրիսկեի հորն ու Դմիտրի Շեպելեւին

17:22   20 մայիսի, 2016

Օրերս հայտնի դարձավ, որ Ժաննա Ֆրիսկեի ծնողները մտադիր են երգչուհուն հուշարձան ձոնել: Այսօր ռուսական հեռուստաալիքներից մեկով կցուցադրվի «Զանգ» հեռուստաշոուն, որը վարում են փրանքերներ Վովան ու Լեքսուսը։ Նոր թողարկումը նվիրված է լինելու Ժաննա Ֆրիսկեին եւ նրա հոր ու քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւի բարդ հարաբերություններին:

Facebook-ի իր էջում Լեքսուսը (Աեքսեյ Ստոլյարովը) մեկնաբանել է ընտանեկան գժտությունը. «Սա իմ ամենաբարդ եթերներից մեկն էր, քանի որ ստիպված էի իմ մաշկի վրա զգալ Ժաննա Ֆրիսկեի մտերիմների զգացմունքները: Բայց այս պատմությունը շատ լավ ավարտ ունեցավ»:

Փրանքերները առաջինը զանգահարել էին Վլադիմիր Ֆրիսկեին: Կարծելով, թե Դմիտրի Շեպելեւի հետ է խոսում, նա ընդունել է, որ կատարվածի համար բոլորն են մեղավոր ու հաշտվելու ցանկություն է հայտնել: «Մենք Ժաննային աշխարհով խայտառակ արեցինք... Պլատոշան քո որդին է, ես հավատում եմ դրան: Ես քո թշնամին չեմ: Արի վերջ տանք այս ամենին»,- ասել է երգչուհու հայրը:

Իսկ հեռուստահաղորդավարը, որը նույնպես կարծում էր, թե Ժաննայի հոր հետ է խոսում, անկեղծացել էր ու ասել, որ ուզում է վերջ տալ այդ կոնֆլիկտին:

«Ես ձե՛ր դեմ չեմ պատերազմում, ես ձգտում եմ իմ որդուն պաշտպանել»,- պարզաբանել է նա:

Աղբյուր՝  Dni



© NEWS.am STYLE