Ռիհանան կոսմետիկայի հավաքածու կստեղծի MAC-ի համար

11:54   23 փետրվարի, 2013

Ամերիկացի երգչուհի Ռիհանան, որ վերջերս ցուցադրել է River Island-ի համար արված իր դեբյուտային հավաքածուն, միավորվել է MAC բրենդի հետ՝ կոսմետիկայի հավաքածու ստեղծելու համար։ 

Ըստ Fashion Time,-ի, Ռիհանան երկարաժամկետ պայմանագիր է կնքել Estée Lauder Cos. Inc. ընկերության հետ, որը կոսմետիկա է թողարկում MAC բրենդի անվան տակ։ Ընկերության նախագահ Ջոն Դեմսին խոստովանել է. «Մենք միշտ էլ ասել ենք, որ MAC բրենդը սիրում է ժամադրվել, սակայն լուրջ հարաբերությունների չի ձգտում։ Այս անգամ Ռիհանայի հետ «հարաբերություններն», ընդհակառակը, երկարաժամկետ են»։

Նոր գծում, որը ներառում է կոսմետիկայի երեք հավաքածու՝ ամառային, աշնանային ու ամանորյա, կլինի 31 տեսակի արտադրանք, այդ թվում նաեւ՝ շրթներկ ու շուրթերի փայլ, արհեստական թարթիչներ եւ աչքի ներկեր։

 



© NEWS.am STYLE