«Մոլորակի ամենակրքոտ աղջիկը». ո՞ւմ հետ է ռեփեր Թայգան փոխել Քիմ Քարդաշյանի քրոջը

10:15   21 մայիսի, 2016

Ռեփեր Թայգան արդեն երրորդ օրն է Կաննում իր նոր ընկերուհու ՝ 21-ամյա բրիտանուհի մոդել Դեմի Ռոուզի հետ է: Եվ մինչ նրա նախկին ընկերուհին՝ Քայլի Ջենները ծանր ապրումների մեջ է ՝ համացանցում իր եւ ռեփերի սեքս տեսագրության հրապարակման կապակցությամբ, երաժիշտը բրիտանուհու հետ շրջում է Կաննի բուտիկներով:

Ճիշտ է Բիրմինհեմի բնակչուհին ընդամենը 2 մլն բաժանորդ ունի Instagram–ում (առայժմ), բայց մնացած ամեն ինչում Դեմին, ըստ երեւույթին գերազանցում է 18-ամյա Քայլի Ջեններին:

Դեմին 2014-ին արժանացել է «մոլորակի ամենակրքոտ աղջիկ» տիտղոսին ՝ ըստ Zoo Magazine ամսագրի :

Դեմին միշտ երազել է մոդել դառնալ, նկարահանվել է Քրիս Բրաունի ու DJ Khaled-–ի տեսահոլովակներում:

Աղջիկը Taz's Angels կանացի խմբի անդամ էր, բայց 2015-ին հեռացել է խմբից:

Սակայն Taz's Angels –ի գործունեությունը ոչ մի կապ չուներ երաժշտության հետ: «Հրեշտակները» մի խումբ աղջիկներ էին, որոնք ապրում էին Մայամիում ոմն Taz –ի (Մայքլ Ուիլյամսի) վարձակալած առանձնատանը: Instagram -ում աղջիկները տեղադրում էին կրքոտ սելֆիներ ու լուսանկարներ: Ի դեպ այդ տղամարդուն նկարագրում ե ն որպես black Hugh Hefner (սեւ Հյու Հեֆներ), որին առաջ մեղադրում էին կավատությամբ զբաղվելու ու աղջիկներին «արտահանող» գործակալություն ունենալու մեջ:



© NEWS.am STYLE