Քեթի Փերին ու Օռլանդո Բլումը միասին են՝ հիմա արդեն պաշտոնապես

14:21   21 մայիսի, 2016

Քեթի Փերին ու Օռլանդո Բլումը միասին են՝ հիմա արդեն պաշտոնապես: Աստղերի սիրային կապի մասին լուրերը մամուլում հայտնվել էին դեռ հունվարի սկզբին՝ այն բանից հետո, երբ նրանց միասին տեսան Netflix Golden Globe Party հավաքույթում:

Զույգը միասին ժամանակ է անցկացնում Կաննում, որտեղ Քեթիին ու Օռլանդոյին տեսել են Ռոման Աբրամովիչի Eclipse առագաստանավում

39-ամյա դերասանին ու երգչուհուն միասին են տեսել նաեւ նրանց ընդհանուր ընկերոջ ծննդյան հավաքույթին Hôtel du Cap-Eden-Roc հյուրանոցում: 

Քեթին իր Instagram–ում հրապարակել է մի զվարճալի լուսանկար, որտեղ ինքը Օռլանդոյի հետ աստիճանների վրա պառկած է: Լուսանկարը համարել են նրանց հարաբերությունների պաշտոնական հաստատումը:


«We cannes't»,- ստորագրել է լուսանկարը Քեթին:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE