Հիասքանչ Քիմ Քարդաշյանը ժամանել է Հռոմ

10:09   23 մայիսի, 2016

Նորից ուշադրության կենտրոնում... Քիմ Քարդաշյանը իսկական գործարար կին է, հայուհու գրաֆիկը պարզապես վայրկյան առ վայրկյան հագեցած է: Անցած շաբաթ 35-ամյա հեռուստաաստղը Կաննում էր, հետո հասցրեց մեկ օրով ԱՄՆ գալ ու դստերը Դիսնեյլենդ տանել, Լոնդոն ուղեւորվել՝ Vogue-ի հավաքույթին, իսկ հետո էլ Իտալիա՝ Վալենտինո Գարավանիի ծննդյան հավաքույթին: 

Քիմն ու Քանյեն Լոնդոնում 

Եվ այսպես գեղեցկուհի Քիմը ժամանել է Հռոմ:

Քիմն ինչպես միշտ փայլուն տեսք ուներ. նկատելի է, որ նա նիհարել է։ Իսկ Քանյեն հայտնվել էր ջինսե բաճկոնով ու շապիկով, որի վրա պատկերված է երաժշտի մայրը:

In Loving Memory գրությամբ շապիկը նվիրված է նաեւ Քիմ Քարդաշյանի հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին, որի կերպարը ռեփերի շապիկի հակառակ կողմում է: 

Դե ինչ Իտալիա, զգուշացիր՝ աշխարհի ամենաաստղային զույգը քո հողի վրա է:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Splash, Xposure



© NEWS.am STYLE