Լոս Անջելեսում թալանել են Քորթնի Քարդաշյանի նախկին բոյֆրենդի տունը

12:35   23 մայիսի, 2016

Քորթնի Քարդաշյանի նախկին բոյֆրենդ Սքոթ Դիսիքի տունը Լոս Անջելեսում թալանել են: TMZ -ը գրում է, որ մինչ Սքոթը Կաննում է, ինչ -որ մեկը նրա տուն է ներխուժել ու տարել կանխիկ գումար, նաեւ ոսկյա զարդեր ու թանկարժեք ժամացույցներ:

32-ամյա Սքոթից գողացել են 48 հազար դոլար արժողության ժամացույցը եւ 32 հազար դոլար արժողության Rolex Yacht-Master II ժամացույցները:

Ոստիկանությունը վստահեցնում է, որ դուռը ջարդելու հետքեր չկան, ու որ կողոպուտը կարող էր կատարել Սքոթի ծանոթներից մեկը, որը հոյակապ ծանոթ էր տանը:

Չնայած այս անախորժությանը՝ Սքոթը ուրախ ժամանակ է անցկացնում Լոնդոնում ինչ -որ   շիկահեր կնոջ հետ:

Նշենք, որ Սքոթն ու Քորթնին ինը տարի միասին են եղել:  Զույգը երեք երեխա ունի՝ Ռեյնը, Պենելոպան ու Մեյսոնը:



© NEWS.am STYLE