NEWS.am STYLE-ի ընթերցողները շարունակում են քննարկել Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանի ելույթը։ Մինչեւ Շվեդիա մեկնելը մեր պատվիրակը տարբեր հարցազրույցներում նշել էր, որ իր համար գլխավորը անթերի ելույթն է Ստոկհոլմի Գլոմբ Արենայի բեմում։ Իսկ ինչ են մտածում մեր համաքաղաքացիները Իվետայի կատարման մասին։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ի քվեարկության արդյունքում՝ Իվետան 249 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ Մրցույթում հաղթեց Ուկրաինան ներկայացնող Ջամալան։