Մատնահարդարման վերջին 100 տարվա նորաձեւությունը երկու րոպեում

16:11   23 մայիսի, 2016

«Նորաձեւության հարյուր տարին» շարքից հերթական տեսահոլովակն է հայտնվել Youtube Mode ալիքում:

Նոր տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է փոխվել մատնահարդարման նորաձեւությունը վերջին 100 տարում՝ հասարակ կարճ կտրված ու խնամված, բայց առանց լաքի եղունգներից՝ 1916-ին մինչեւ 2016-ի կրեատիվ մատնահարդարում:

Նոր տեսահոլովակում կարելի է տեսնել 1916-ից մինչեւ մեր օրեր մատնահարդարման նորաձեւության փոփոխությունը: Ուզում ենք առանձնացնել 1986 թվականը՝ մատնահարդարման պատմության մեջ ամենածայրահեղական ժամանակաշրջաններից մեկը, որի միտումներից շատերն առայսօր չեն հրաժարվում:



© NEWS.am STYLE