Հայկական խոհանոցի ամենահին ու ամենահայտնի բաղադրատոմսերը

10:42   20 հոկտեմբերի, 2012

Ավանդույթի համաձայն հոկտեմբերի 20-ին նշվում է խոհարարի միջազգային օրը: Այն նշվում է արդեն 8 տարի անընդմեջ ու տարվա «ամենահամեղ » տոնն է: Այսօր շատ երկրներում անցկացվում են խոհարարների լավագույն ուտեստների դեգուստացիաներ, նրանց աշխատանքի դիտումներ:
Այս իրադարձության կապակցությամբ ու հայկական խոհանոցի մասին տեղեկություններ ստանալու ակընկալիքով, մենք հյուրընկալեցինք  «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանման ու զարգացման » հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին:

«Հաաստանում ամենահայտնի ուտեստը խորովածն է: Հաճախ  նույնիսկ վիրավորական է դառնում,  չէ  որ հակական խոհանոցը  շատ  հարուստ  ու խայտաբղետ է: Սական խորովածը  պետք է գնահատվի ըստ արժանվուն: Մենք ամեն տարի, սեպտեմբերին  անցկացնում ենք խորովածի փառատոն ու  յուրաքանչյուր տարի ավելի զարմանում այս ուտեստի բազմազանությամբ:

Խորովածի իմ բաղադրատոմսը պարզ է` աղ, պղպեղ, սպիտակ գինի եւ ուրց: Ի դեպ, խորովածի փառատոնի ընթացքում ես փորձեցի իմ հայրենի գյուղի` Խոխմելիի հավաքականի  բաղադրատոմսով պատրաստված խորովածը: Այս ամենը բաղադրատոմսի մասին, իսկ թե ինչումն է խորովածի պատրաստման գաղտնիքը, կարելի է ասել այսպես`պատրաստեք սիրով:

Յուրաքանչյուրը,ով սիրում է պատրաստել ու ախորժակով ուտել, կարող է դառնալ առաջնակարգ խոհարար: Հայաստանում խորոված պատրաստում է յուրաքանչյուր երկրորդը ու իր բաղադրատոմսով:

Ցավոք, զբաղվածության պատճառով ինձ հաջողվում է խորոված ուտելու գնալ տարին 3-4 անգամ ու շնորհակալ եմ  նաեւ այդ հնարավորության համար: Մեր կազմակերպությունը անցկացնում է դասընթացներ խոհարարների համար, կազմակերպում փառատոններ, հավաքում բաղադրատոմսեր Հայաստանի տարբեր շրջաններում, որպեսզի  հայկական խոհարարական արվեստի մասին գիրք տպագրի:

Ի դեպ բաղադրատոմսերի մասին: Այժմ  բավականին հարգի մոլեկուլյար խոհանոցի ամենահետաքրքրի բաղադրատոմսի մասին:Այս խոհանոցը ընդամենը վերջերս է զարգացել Իտալիայում ու Իսպանիայում , իսկ մեզ մոտ, պարզվում է, այդ բաղադրատոմսերը եղել են հազարավոր տարիներ առաջ: Բաղադրատոմսի անվանումն է կաթի սեր ու նման է կոնֆետի:Պատրաստում են այն հետեւյալ կերպ: Կաթը մարմանդ կրակի վրա 10 ժամ  եռացնում են: Այն թանձրանում է, կաթը վերածվում  շատ համեղ ու կալորիականությամբ հարուստ ուտելիքի: Հնում այն տալիս էին հայկական այրուձիի մարտիկներին:

Իսկ ամենահին հայկական ուտեստներից է խաշիլը: Հիշում եմ, որ այն իմ համար պատրաստում էր տատիկս: Ինչպես եմ ցանկանում դառնալ երեխա ու կրկին փորձել նրա պատրաստած համով խաշիլը…»:



© NEWS.am STYLE