Bentley-ն մեքենայի բույրով օծանելիք կթողարկի

17:07   24 փետրվարի, 2013

Բրիտանական Bentley ընկերությունը թողարկման է նախապատրաստում թանկարժեք մեքենայի բույրով օծանելիք։ Ըստ Правда.ру,-ի, այն պարունակում է փայտի նոտաներ ու նուրբ կաշվի բույր, ինչպես նաեւ մանուշակի երանգներ։ Սա Bentley-ի առաջին պարֆյումերային արտադրանքն է, որի ստեղծմանը մասնակցել է Lalique ֆանսիական պարֆյումերային եւ ոսկերչական տունը։ Բույրն անձամբ մշակել է ֆրանսիական Robertet պարֆյումերային տնից Միլեն Ալրանը։

Շշերի քանակը սահմանափակ կլինի՝ ընդամենը 999 շիշ 40 միլիլիտր ծավալով, յուրաքանչյուրի արժեքը՝ 3500 եվրո։ Կլինեն նաեւ ավելի բյուջետային բույրեր. Bentley for Men եւ Intense Firmenich պարֆյումերային տան ֆրանսիացի պարֆյումեր Նատալի Լորսոնից։ Դանց արժեքը կլինի 79-87 եվրո, իսկ օծանելիքի խանութներում կլինեն ապրիլին։



© NEWS.am STYLE