Մարկ Ջեյքոբսի Diet Coke-ի առաջին տարաները

18:02   23 փետրվարի, 2013

Diet Coke ընկերության ստեղծագործական տնօրենի պաշտոնը զբաղեցնող դիզայներ Մարկ Ջեյքոբսը գազավորված ըմպելիքի տարաների յուրատեսակ ձեւավորում է արել։

Ըստ Fashion Time,-ի, 80-ականներից 2000-ականներին կանանց ազդեցության ուժեղացման պատվին դիզայների ստեղծած տարաները «Միասին կածեր ենք վառում արդեն 30 տարի» կարգախոսով ընթացող համապատասխան արարողությանը խորհրդանշել են Եվրոպայում Diet Coke բրենդի ներկայությունը։ Տարաներից մեկի վրա պատկերված է 90-ականների կերպարով մի մոդել, որի շուրջ թռչուններ են։ Նրա հագին բյուստյե-շրջազգեստ է, բարձրակրունկ կոշիկ եւ տղամարդու գլխարկ։ Մյուս տարայի վրա բազմաթիվ թիթեռ-փողկապներ պտտվում են սմոքինգ հագած 80-ականների ոճով մոդելի շուրջ։ 2000-ականները ներկայացրել է մի մոդել, ու հագին դիզայների 2013 թվականի հավաքածուից սորտային ոճի շրջանակներով հագուստ է։



© NEWS.am STYLE