Նշաններ, որ կինը սիրահարվել է

22:12   25 մայիսի, 2016

Սիրահարված կինն ուշադրություն չի դարձնում կենցաղային մանր խնդիրներին, երգեր է երգում համապատասխան (եւ ոչ այնքան) իրավիճակում, նրան չեն նյարդայնացնում նույնիսկ հոգեառ  վերադասը, սրիկա հարեւանները, պատռված զուգագուլպաները եւ փչացած հեռուստացույցը:   

Սիրահարված կինը շատ գեղեցկանում է. նա անընդհատ հայելուն է նայում: Նոր հագուստ, սանրվածք, հերթական կոշիկները, որոնք շատ նման են նախորդներին...

Երբ կինը սիրահարված է, նա աչքաթող է անում տնտեսությունը, բնորոշ նշաններն են. չափից ավելի աղի սնունդ, չկերակրված կատու, մեկ շաբաթ առաջ թրջած սպիտակեղենը հոտում է լոգարանում: Բայց նա երբեմն սկսում է անզուսպ լաց լինել:  Տառապանքների հիմնական առիթն այն է, որ նա արժանի չէ իր ընտրյալին, չէ որ շուրջն այնքան գեղեցիկ, խելացի կանայք կան եւ այդ երջանկությունը վաղանցուկ է եւ կարճատեւ... եւ անպայման կավարտվի: Երբեմն սիրահարված կինը կորցնում է ախորժակը:  

Սիրահարված կինը շատ խոցելի է իր ընտրյալի առումով. նրա հոգին բաց է եւ շատ հեշտ է այն կեղտոտելը: Երբ կինը սիրահարված է, ի վիճակի է ցանկացած սխրանքի` ֆիզիկական եւ հոգեւոր: Լավ պաշտոն, թեզ,   50 կգ նիհարել... ինչ ասես, միայն թե արժանի լինի սիրուն: Սերը նրանում հսկայական ուժեր է բացում եւ առողջ լավատեսության եւ էներգիայի անհատակ ծով:  

Սիրելի տղամարդու գործերը նրա համար ոչ միշտ են առաջնահերթ. անվիճելիորեն ընդունելով նրա առաջնայնությունը` նա զգում է իր երկրորդական լինելը եւ պատրաստ է լվալ նրա ոտքերը եւ ջուրը խմել: Նա վայելում է իր մոլագարական նվիրվածությունը, լուծելով նրա խնդիրները: Սովորաբար նրա ընտրյալին մնում է միայն հաշտվել եւ ալարկոտ կերպով ընդունել իր վրա թափվող ընծաները:  

Սիրահարված կնոջը նյարդայնացնում են ընկերները. նրանք բոլորը հիմարություններ են խոսում: Սիրահարված կինը միշտ հրաշալի առիթ կգտնի, որպեսզի ժամանակից շուտ դուրս գա աշխատանքից: Սիրահարված կնոջ վրա ուշադրություն են դարձնում բոլոր տղամարդիկ առանց բացառության: Սիրահարված կինը հեշտությամբ է դիմանում ատամի ցավին: Երբ կինը սիրահարված է, նա թքած ունի առաջադեմ ֆեմինիստուհիների կարծիքների եւ տղամարդու եւ կնոջ համատեղելիության  վրա: 

Սիրահարված կնոջը նախանձում են բոլոր կանայք: Եվ հիշեք, որ սերը հիվանդություն է, որը բուժվում է անկողնային ռեժիմով: Եթե այն մինչեւ վերջ չբուժեք, կարող է անցնել խրոնիկական ձեւի: 

Աղբյուրը` otvetnavse.com



© NEWS.am STYLE