Ժաննա Ֆրիսկեի մորը Օլգա Ֆրիսկեին կանչել էին հարցաքննության անհետացած միլիոնների հարցով, գրում է «Комсомольская правда» կայքը:
Հանգուցյալ երգչուհու բուժման համար նախատեսված, իսկ հետո անհետացած միլիոնների շուրջ սկանդալը վերածվել է քրեական գործի, որը շուտով կհարուցվի:
Գումարը, որը հավաքել էին Ժաննա Ֆրիսկեի բուժման համար, «Ռուսֆոնդի» հաշվից հանել էր նրա մայրը, ընդ որում մինչեւ երգչուհու մահը: Խոսքը 20 մլն ռուբլու մասին է:
Օրերս հայտնի է դարձել, որ Օլգան ցուցմունք է տվել: Ոստիկանություն նա եկել էր ամուսնու՝ Վլադիմիրի ու դստեր՝ Նատալյայի հետ:
«Այդ փաստաթղթերին իրավական գնահատական ոչ ոք չէր տվել։ Դրանք բոլորովին ոչինչ չեն ապացուցում: Դրանք ինչ-որ մեկը «բստրել է» ու ներկայացրել հասարակության դատաստանին՝ մատնացույց անելով երգչուհու մորը: Այդուհանդերձ, նախաքննական ստուգումների ընթացքում պարզվել է, որ երգչուհու բուժման համար հավաքված գումարներն իրոք անհետացել են: Հարց է ծագում՝ ո՞վ եւ ինչի՞ վրա է դրանք ծախսել: Երգչուհու բուժմա՞ն, թե՞ ասենք Ժաննայի քաղաքամերձ առանձնատան շինարարության համար: Երգչուհու համար հավաքված միլիոնների անհետացման փաստով մոտ ժամանակներս քրեական գործ կհարուցվի»,- մեջբերում է «Комсомольская правда»-ն իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Լրագրողները կապվել են երգչուհու հոր հետ: Վլադիմիր Բորիսին այսպես է պատասխանել. «Օլգան տնօրինել է մեր անձնական գումարները, այլ ոչ թե նվիրատվությունները»: