Հնչում է «Վերջին զանգը». Թաթա Սիմոնյանի շնորհավորանքը շրջանավարտներին

10:42   27 մայիսի, 2016

Մայիսի 27-ին Հայաստանի բոլոր դպրոցներում հնչում է «Վերջին զանգը»։ Տոն, որը սպասված է յուրաքանչյուր շրջանավարտի համար։ Օր, որից հետո 17-ամյա պատանիները մտնում են նոր կյանք՝ անակնկալներով ու մեծ հնարավորություններով լի։

Սիրված եւ ճանաչված երգիչ Թաթա Սիմոնյանն իր Facebook-յան էջում հրապարակել է տոնի «հիմնը» դարձած իր «Վերջին զանգ» երգը եւ շնորհավորել երիտասարդներին.

«Շնորհավոր ձեր «Վերջին զանգը»-ը սիրելի շրջանավարտներ։ Այսօր ձեր օրն է... Այս երգը ձերն է»,- գրել է երգիչը։

NEWS.am STYLE-ը նույնպես շնորհավորում է բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով նրանց կանաչ ճանապարհ դեպի ավելի հասուն կյանք, որի դռները պետք է ժպտալով թակել։ 



© NEWS.am STYLE