Երուսաղեմում բացվել է «Սառցե քաղաք» երկրորդ փառատոնը

18:17   23 փետրվարի, 2013

Երուսաղեմում, այսօր` փետրվարի 23-ին, բացվել է «Սառցե քաղաք» երկրորդ փառատոնը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` այս անգամ այն նվիրված է Արեւելքի երկրների թեմային: Ընդհանուր առմամբ, երեք շաբաթների ընթացքում չինացի մասնագետները հրապարակում 1,5 հազար քմ տարածության վրա բազմաթիվ սառցե արձաններ են պատրաստել, որոնց շարքում են հնդկական փղեր, չինական վիշապներ եւ ծովային հրեշներ:

Ցուցահանդեսի դիզայներ Շարոն Դալեւ Դահանը հայտարարել է. «Մենք ունենք Թաջ Մահալ, մեծ չինական պատ, վիշապի տեսքով բլուր-լաբիրինթոս, բազմաթիվ ատրակցիոններ երեխաների համար»:

Տաղավարում, որտեղ տեղի է ունենում փառատոնը, մշտապես ապահովվում է -10 աստիճան ցուրտ: Նախատեսվում է, որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 30-ը:

 



© NEWS.am STYLE