Սննդակարգ. Ամառային կազմվածք

19:12   9 հունիսի, 2016

Ամռանը ցանկություն է լինում պարծենալու գեղեցիկ կազմվածքով: Խորհուրդ է տրվում փորձել «ամառային կազմվածք» անունով սննդակարգը: Հետեւեք այս սննդակարգին 12 օր եւ նիհարեք 8-10 կգ-ով: Կորսված կիլոգրամները չվերականգնելու համար աստիճանաբար վերադարձեք սովորական սննդին:

5 ՕՐՎԱ ՃԱՇԱՑԱՆԿ

Նախաճաշ (ընտրեք տարբերակներից մեկը):
а) Քաղցր թեյ կամ սուրճ առանց կաթի, մեկ կրեկերի կամ հացիկի հետ,
б) Ոչ քաղցր ըմպելիք գումարած 20 գ ընկույզի եւ չրի խառնուրդ,
в) Ոչ քաղցր ըմպելիք եւ 30 գ փաթիլ յուղազուրկ կաթով (100 գ):

2-րդ նախաճաշ (ընտրեք տարբերակներից մեկը):
а) 200 գ յուղազուրկ կաթնաշոռ առանց հավելումների,
б) 300 գ յուղազուրկ մածուն կամ յոգուրտ առանց հավելումների, բանանի կամ ելակի հետ հարած,
в) 200 գ յոգուրտ կամ մածուն մրգի եւ 30 գ ընկույզի հետ հարած:

Այս տարբերակներից յուրաքանչյուրին կարելի է հավելել 100 գ կաղամբի աղցան եւ 2 հում կամ խաշած լորի ձու:

Ճաշ 15.00-ից հետո (ընտրեք տարբերակներից մեկը):
Կաղամբով սուպ, կաղամբով աղցան, 200 գ խաշած ձուկ (միս, թռչնամիս):

Հետճաշիկ
200 գ սեզոնային հատապտուղ:

Ընթրիք
Դիետիկ մուսակա, մի կտոր սեւ հաց:

Հաջորդ 5 օրը ավելացրեք օրական 200 գ խաշած բրինձ, 100 գ քիչ աղած ձուկ եւ 20 գ շոկոլադ (իրեն երես տալ):
Վերջին 2 օրն անցկացրեք բացառապես կաղամբի սուպով: Դա բլենդերով հարեք թթվասերի հետ եւ ամեն 2 ժամը մեկ մի բաժակ խմեք: Բացի այդ, օրական թույլատրվում է 200 գ սեզոնային հատապտուղ ուտել, ավելի լավ է` երբ ամբողջ սուպը խմած լինեք:


Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE