Դիետա՝ կուլտուրիստների համար

19:28   26 օգոստոսի, 2016

Մարզիկներն առաջին հերթին էներգիայի կարիք ունեն, որի լավագույն աղբյուրը ածխաջրերն են՝ կարտոֆիլ, հատիկընդեղեններ, ալյուրից պատրաստվող մթերքներ: 1 կգ մկանային հյուսվածքի համար օրական ծախսվում է 70-100 կկալ, մինչդեռ 1 կգ ճարպի համար անհրաժեշտ է ընդամենը 3-4 կկալ: Ահա թե ինչու որքան մկանները շատ են, այնքան ձեր սնունդը ավելի կալորիական պիտի լինի: Մկանային զանգվածի մեծացման համար նաեւ սպիտակուցներ են անհրաժեշտ՝ անփոխարինելի ամինաթթուների աղբյուրը: Սակայն մի՛ մոռացեք՝ նիհարելու համար ավելացված ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բավարար չէ, այն անհրաժեշտ է համապատասխան դիետայով լրացնել:

Ճաշացանկի օրինակ.

Նախաճաշ

Մեկ բաժակ կաթ, կարագով բուլկի, հյութ կամ թեյ:

2-րդ նախաճաշ

2 ձու, 200 գ ձուկ, կարագով հաց:

Ճաշ

Մեկ ափսե ապուր, 100-150 գ եփած միս՝ բանջարեղենով, հյութ:

Հետճաշիկ

Կարագով եւ մեղրով հաց, կաթ:

Ընթրիք

Եփած հավ կամ հնդկահավ, բանջարեղենային աղցան, պանիր, բուլկի:

Քնից առաջ

Բուլկիով կաթ:

 

Աղբյուրը՝ Dieta.ru



© NEWS.am STYLE