Սիրելի կնոջը կորցնելու հինգ միջոց

21:09   10 հունիսի, 2016

1. Մոռացեք բոլոր մանրուքները, ինչպես օրինակ` նրա ձեռքը բռնելը կամ աչքերի մեջ նայելը

Կանայք հաճախ սիրահարվում են, թվում է, լիովին աննշան մանրուքների: Ռոմանտիկական ֆիլմեր դիտելով` կարելի է մտածել, թե կնոջ սիրտը տանող ուղին անցնում է աներեւակայելի արարքներով, որոնք կատարվում են թատերական շնչով, բայց իրականում մանրուքներով անհամեմատ ավելի հեշտ է ներթափանցել նրա հոգին եւ մնալ այնտեղ: Ուղղակի նրա ձեռքը բռնելով` այդպես, առանց որեւէ պատճառի, կամ զրույցի ընթացքում նայելով աչքերի մեջ կարելի է նրան հասկացնել, որ դուք նրա հանդեպ անտարբեր չեք: Նրա մազերին դիպչելը, ձեր անմասն ուշադրությունը զրույցի ընթացքում եւ գիշերվան ընդառաջ համբույրը. ահա այն երջանիկ պահերը, որոնք նա իր հիշողությունից կհանի, երբ դուք կողքին չլինեք: Մենք բոլորս գիտենք, որ սերը սպանելու ամենաարագ միջոցը ամեն ինչ որպես ինքնին հասկանալի մի բան ընդունելն է, եւ եթե դուք որոշել եք կանգնել այդ ճանապարհին, որը անդունդ է տանում, սկսեք մերժել բոլոր «մանրուքները», որոնք այնքան կարեւոր են ձեր սիրելի մարդու համար: Նրա հետ միասին կանգնեք այդ ուղու վրա, եւ նա երկար չի մնա այնտեղ:

2. Նրան հարցեր մի տվեք եւ մանավանդ` մի փորձեք ավելի լավ ճանաչել

Այո, հերիք է եւ այն, որ նա բավականաչափ գեղեցիկ է ձեզ գրավելու համար: Իրոք, էլ ինչո՞ւ ուրիշ բան իմանաք նրա մասին: Բայց հերիք է` նա հասկանա, որ դուք իրեն բոլորովին չեք ճանաչում եւ նրա հետ ոչ մի գաղտնիք չեք կիսել, եւ կկռահի, որ լիովին անտարբեր եք իր նկատմամբ ու կհեռանա ձեզնից. եթե ոչ հիմա, ուրեմն հետո: Այո, դուք ինչ-որ ժամանակ կկարողանաք նրան ձեր կողքին պահել իր գեղեցկության մասին մշտական հաճոյախոսություններով, բայց կանայք խելացի են եւ վաղ թե ուշ նա կնկատի հաճոյախոսությունների հետեւում թաքնված դատարկությունը: Այո, նրա համար կարեւոր է իմանալ, որ նա ֆիզիկապես գրավում է ձեզ, բայց եթե նրա մեջ ձեզ միայն դա է գրավում, դուք ինչո՞վ եք ավելի լավը մյուսներից, որոնք հանդիպել են նրա ուղու վրա: Չէ որ նրանց համար իր սրտում տեղ չի եղել:

3. Մի լսեք նրան, իսկ ավելի լավ է` այն պահին, երբ նա կորոշի ձեզ հետ կիսել իր համար ամենանվիրականը, անընդհատ ընդհատեք եւ ուղղեք նրան եւ աջ ու ձախ նրա վրա լցրեք նրա խնդիրների լուծման միջոցներ

Վաղուց ի վեր կանայք իրենց խնդիրները լուծում եւ իրենց նյարդերը հանգստացնում էին անկեղծ զրույցով նրանց հետ, ովքեր պատրաստ էին լսել իրենց: Եթե դուք հրաժարվեք անել դա, նա կսկսի ավելի ու ավելի արագ խոսել, ինքն իրեն անընդհատ կրկնելով, իսկ խոսքերն ավելի հուզական կլինեն եւ մի օր նա ուղղակի կդադարի փորձել ձեզ ինչ-որ բան պատմել: Եվ այդ լռությունը ձեզ համար հավաստի նշան կդառնա նրա, որ նույնիսկ եթե նա դեռ նստած է ձեր կողքին, հոգով եւ սրտով արդեն վաղուց այստեղ չէ:

4. Նույնիսկ մի փորձեք նրան թույլ տալ, որ ձեզ հետ ավելի մտերմանա

Հենց որ նա սկսի ձեզ ուղղորդող հարցեր տալ, հարցնել մտադրությունների մասին, ոզնու նման փշոտվեք: Նույնիսկ մի մտածեք հիշել, որ շատ կանայք, կաթով վառվելուց հետո այժմ ջրի վրա էլ են փչում: Երբ կինը սկսում է իրոք սիրահարվել, հաճախ կես քայլ հետ է գնում եւ ստուգում է ձեր խոսքերը, արարքները եւ դրդապատճառները, որպեսզի համոզվի, որ դուք իրոք այն միակն եք: Եվ կարեւոր չէ, թե դուք որքան եք միասին` մեկ ամիս, տարի, տասը տարի. նա երբեք չի դադարի փորձարկել ձեզ: Եվ եթե դուք ուզում եք, որ նա մնա ձեզ հետ, նրան թույլ կտաք, որ անի դա: Իսկ եթե նա ձեզ անհարմար հարցեր տա եւ փորձարկի ձեր սիրո ամրությունը, իմացեք, դուք չեք մեղավոր, այլ այն, որ նա ուզում է ավելի մտերմանալ ձեզ հետ:

5. Ցանկացած խուսափում անձնական վիրավորանք համարեք եւ ձեզ նրա հետ այնպես պահեք, ասես թշնամի է 

Մենք բոլորս առիթ ունեցել ենք սխալվելու, մենք բոլորս մեր վախերը եւ թուլություններն ունենք, բայց եթե դուք չբուժեք ձեր հոգու վերքերը, ամենայն հավանականությամբ ջղայնությունից կպայթեք ամենաանմեղ խոսքերին ի պատասխան, դրանցում թաքնված եւ միշտ վատ իմաստ փնտրելով: Այնպես որ առաջ, փոխանակ փորձեք պարզել ձեր բացասական հույզերը, սիրելիի վրա թափեք դա այնպես, ասես նա ձեր թշնամին է, որի ամեն բառն ուղղված է ձեզ վիրավորելուն եւ արժանապատվությունը ստորացնելուն: Հենց այդպես վարվեք եւ շուտով կազատվեք այդ «թշնամուց»:



Աղբյուրը` Otvetnavse.com



© NEWS.am STYLE