Հինգ սխալ, որ թույլ են տալիս կանայք

21:21   11 հունիսի, 2016

Սխալ № 1. Դուք շատ քարոզ եք կարդում

Հարաբերություններում հիմնական սխալը կանանց կողմից շատ խոսելն է: Դա ընդամենը շատախոսություն չէ: Դա այն է, երբ սեփական տխրության պատճառը հայտնելու փոխարեն, նա ասում է. «Ես քեզ բացատրում եմ, թե ինչն է ճիշտ: Ես գիտեմ, չէ ՞: Դու չգիտես, դու ընդհանրապես…»: Նա սկսում է իր բարոյախոսությունը, օրինակ, մեքենայում, երբ նա նույնիսկ չի կարողանում դուրս գալ դրանից: Եվ ամբողջ ճանապարհին շարունակում է նրա ուղեղն արդուկել աննշան թեմայով: Հետո նրանք տուն են գալիս, պառկում են քնելու, սեքսով են զբաղվում եւ առավոտյան ամեն ինչ կրկնվում է:

Սխալ № 2. Դուք մի ծայրահեղությունից մյուսն եք ընկնում

Երբ կինը մատչելի է զուգընկերոջ համար` մերձենալու նպատակով, անկախ նրա պահվածքից, նա կորցնում է արժեքն ինչպես իր, այնպես էլ զուգընկերոջ աչքում:
Երբ կինը կոշտ առաջնորդի կամ «մայրիկի» դիրքորոշում է զբաղեցնում ընտանիքում, նրա նկատմամբ սեռական հակումը կորում է: Որովհետեւ տղամարդու գլխում «մայրիկը» եւ «սեքսը» լիովին տարբեր բաներ են: «Մայրիկը» սիրո համար է, սեքսի համար անհրաժեշտ է ուրիշ կին փնտրել:

Կինը աղջկա եւ մայրիկի խառնուրդ է: Արդյունքում ստացվում է հանգիստ, ներդաշնակ կին, որը կարող է ճկունություն դրսեւորել: Մայրիկը չի կարող ճկունություն դրսեւորել, որովհետեւ անընդհատ ինչ-որ բանի համար անհանգստանում է եւ պետք է ճիշտ լինի: Իսկ աղջիկը չի կարող ճկունություն դրսեւորել, որովհետեւ հիմար է: Կանայք սպասում են, որ կգա տղամարդը, որը կանի ինչ-որ բան եւ լավ կլինի: Լավ չի լինի: Որովհետեւ սիրո պահանջը հիմնարար պահանջ է: Հիմնարար պահանջները մենք միայն ինքնուրույն կարող ենք իրացնել: Եվ եթե կինը չի կարողանում ինքնուրույն բավարարել իր հիմնարար պահանջները, դժգոհությունը կաճի: Չնայած, թվում էր, թե նա վարվում է այնպես, ինչպես պետք է եւ տղամարդն է վարվում այնպես, ինչպես գրում են ամսագրերում: Բայց նա չի զգում: Եվ դա հանգեցնում է նրան, որ մարդիկ բաժանվում են:

Սխալ № 3. Դուք վագրին հողաթափով եք ծեծում

Կինը հաճախ փորձում է տղամարդուն հասկացնել, որ նա չի համապատասխանում իր պատկերացումներին: Նա մշտապես կրկնում է այսպիսի պնդումներ. «Դու ալարկոտ ես», «Ինչքա՞ն կարելի է», «Դու երբեք փող չես վաստակում», «Դու ե՞րբ որոշում կկայացնես»: Եվ նրան այս տեսանկյունից տեղեկություն հասցնելը նրան «կատու» կդարձնի, որը չի ցանկանա գալ կնոջ մոտ:

Սխալ № 4. Դուք չեք գիտակցում, թե երջանկությունն ինչ է

Ծնողների հիմնական առաջադրանքն է` իրենց երեխաներին փոխանցել, թե ինչ է երջանկությունը: Եվ եթե կինն իր մեջ հանգիստ երջանկության զգացում է դաստիարակում եւ աճեցնում, միանգամից երկու խնդիր է լուծում:
Սխալ № 5. Դուք երեխաների մեջ քնքշանք չեք դաստիարակում
Դա տագնապայնությունից է: Նախորդ հարաբերությունների փորձից: Երբ աղջկան երեք անգամ խաբել են, նա սկսում է մտածել. «Իսկ գուցե նրան դա պետք չէ՞: Գուցե նա վանի՞ ինձ»:


Աղբյուրը` Kleo



© NEWS.am STYLE