Ինչ կպատմի տղամարդկային կոշիկը

20:35   13 հունիսի, 2016

Տղամարդկային կոշիկներ

Եթե կոշիկներն ընդհանրապես կրունկ չունեն (կամ մոկասիններ են), ձեր դիմաց շփվող մարդ է ուրախ բնավորությամբ, որը կարողանում է կյանքից ուրախություն ստանալ: Քառակուսի ոտնաքթերով կոշիկ ունեցողը նպատակասլաց է, իր կարծիքներում` կտրուկ, շատ սկզբունքային է եւ ինքնասեր: Եթե կոշիկները երկարավուն քթեր ունեն, դրանց տերը իշխանության եւ համընդհանուր ճանաչման է ձգտում: Խիստ կոշիկների տերը մեծահոգի է, հարաբերություններում կայուն, նա զուսպ բնավորություն ունի:

Մարզակոշիկներ

Դրանք հարուստ երեւակայությամբ տղամարդկանց սիրած կոշիկներն են: Նրանք լարված չեն, հեշտորեն կարողանում են հարմարվել ցանկացած իրավիճակի: Ցանկանում են զարմացնել հանրությանը, հաճախ մանկամիտ են:

Բարձր ճտքակոշիկներ հսկայական պլատֆորմով

Նման կոշիկ սիրող մարդն ազատության է ձգտում եւ ամեն կերպ փորձում է ինքնարտահայտվել: Հոգու խորքում վատատես է: Սփոփանք է գտնում տարբեր տիկնանց հետ ծանոթություններում:

Մոդելային կոշիկ

Դրա տերը նրբին ճաշակով մարդ է: Հետաքրքրասեր է, նրբագեղ, շատ հարցերում ճշտապահ:
Սանդալներ

Այս կոշիկների տերը թեթեւ բնավորություն ունի: Նա շատ ուրախ է եւ նույնիսկ անծանոթի համար հեշտ է շփվել նրա հետ:

Սովորական կիսաճտքակոշիկներ 

Այս մարդն ամենայն հավանականությամբ հոգեառ է եւ հետամնաց:

Սեւ գույնի դասական կոշիկ

Սա ծանրակշիռ տղամարդու կոշիկ է, որը չի վախենում իր կարծիքն արտահայտել, գնահատում է աշխատասիրությունը եւ բարեկեցությունը: Կանանց սիրելին է:

Աղբյուրը` Otvetnavse.com



© NEWS.am STYLE