Ջորջ ու Ամալ Քլունիները, Ռիչարդ Գիրը, Սալմա Հայեքը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դասընթացին

16:14   30 մայիսի, 2016

Ջորջ ու Ամալ Քլունիները, Ռիչարդ Գիրը, Սալմա Հայեքը մասնակցել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դասընթացին Վատիկանում: Դասընթացը նվիրված էր փախստականների հարցերին: Հռոմի պապը բավականին մեծ ուշադրություն է դարձնում այս խնդրին: Անցած ամիս նա արդեն սիրիացի փախստականների երեք ընտանիքների Լեսբոս կղզուց Վատիկան է տեղափոխել ու մտադիր չէ այսքանով սահմանափակվել:

Սալմա Հայեքը ամուսնու՝ Ֆրանսուա Անրի Պինոյի ու դստեր՝ Վալենտինայի հետ էր։

Ռիչարդ Գիրը ելույթ ունեցավ:

Ջորջ Քլունին, Սալմա Հայեքը ու Ռիչարդ Գիրը ակտիվ մարդասիրական գործունեություն են ծավալում, ինչի մասին միջոցառման ընթացքում նշել է նաեւ Հռոմի պապը՝ դերասաններին հանձնելով մեդալներ իրենց կատարած աշխատանքի համար:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Getty



© NEWS.am STYLE