Հայ մոդելները մասնակցեցին NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային (ֆոտո)

17:58   30 մայիսի, 2016

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հայ մանուկները լինեն աշխարհի ամենաերջանիկ ու անհոգ բալիկները: Այս մասին ասաց մոդել Նարե Զաքարյանը, որը մայիսի 29-ին մասնակցում էր NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային Հյուսիսային պողոտայում

«Ողջունում եմ այս միջոռացումը, շատ լավ գաղափար է: Պաղպաղակ վաճառելով` մենք էլ  փորձում ենք օգնել կարիքավոր եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Հունիսի 1-ը շատ լավ տոն է, եւ մենք բոլորս էլ հոգով երեխաներ ենք։ Պետք է ամեն ինչ անենք, որ այն անմոռանալի դարձնենք մեր երեխաների համար»,-ասաց նա:

Մոդել Լիանա Թովմասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ NEWS.am-ի բարեգործական ակցիան շատ կարեւոր է ապրիլյան պատերազմի մասնակից զինվորների եւ սահմանամերձ գյուղերում ապրող երեխաներին օգնելու համար։ Կարեւոր է, որ բոլորը մասնակցեն եւ ինչ-որ չափով կարողանան օգնել կարիքավոր ընտանիքների երեխաներին. «Շատ լավ նախաձեռնություն է: Մեր երեխաներին մաղթում եմ առողջություն, շատ գիտելիքներ, անհոգ մանկություն»:

Նշենք, որ NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային մասնակցեցին եւ պաղպաղակներ վաճառեցին մոդելներ Արմինե Գեւորգյանը, Աննա Սաղյանը, Անի Սարգսյանը, Ռուբինա Գրիգորյանը, Մարիամ Դավթյանը, Մարի Էֆենջյան, Լիանա Իսրայելյանը:

Նշենք, որ մայիսի 29-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում առավոտյան ժամը 11-ից ընթացել է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառել հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան ուղեկցվել է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուները ստացել են նվերներ, երեխաների համար կազմակերպվել են խաղեր, նրանց զվարճացնում էին մուլտֆիլմերի հերոսները:

Ակցիային աջակցել են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:



© NEWS.am STYLE