Հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանի հարսանեկան հավաքածուի ֆոտոսեթը

11:05   31 մայիսի, 2016

Ուկրաինայում բնակվող տաղանդավոր դիզայներ Հայկ Ավանեսյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է NEWS.am STYLE–ի ուշադրության կենտրոնում։

Անցած տարի Հայկը ցուցադրել էր Hayk Avanesyan Bridal 2015-16 հարսանեկան զգեստների գովազդարշավը, իսկ հիմա դիզայները ներկայացրել էր հարսանեկան հանդերձանքի հերթական պաշտոնական ֆոտոշարքը, որի մասին արդեն խոսել ենք։

Արդեն ստեղծված ավանդույթով, լուսանկարները սեւ- սպիտակ ձեւաչափով են արվել, լուսանկարիչը Գեննադի Չեռնոմաշենցեւն է:

Հայկը հարսանեկան հանդերձանքի համար շատ հետաքրքիր ու ոճային լուծում է գտել:

Դիզայները առաջարկել է ոչ թե զգեստ, այլ տաբատ: Նրբագեղ հարսանեկան կոմբինեզոն՝ գեղեցիկ ժանյակներով, ուլունքներով ու պայետկաներով:

Իսկ հարսնացուի կերպարը համալրել է շքեղ քողը:

NEWS.am STYLE-ը որոշել է կապվել լուսանկարիչ Գենադի Չեռնոմաշենցեւի հետ ու նրան խնդրել է պատմել նկարահանումներից ստացած տպավորությունների մասին:

«Ինձ դուր է գալիս աշխատել Հայկի հետ, քանի որ մեր հայացքները նորաձեւության հարցում մեծամասամբ համընկնում են: Ինձ դուր է գալիս, որ մեր առջեւ դրված է խնդիր՝ ստեղծել կերպար դասական մոտեցումով ու ոճով, դրա համար էլ ես միշտ մեծ ուրախությամբ եմ մասնակցում մեր ֆոտոշարքերին»,- շեշտել է սեւ-սպիտակ լուսանկարների վարպետը:

Լուսանկարները ներկայացրել է դիզայների մամուլի ծառայությունը



© NEWS.am STYLE