14:14 31 մայիսի, 2016Վաղուց ոչ մի նորություն չկար Էմբեր Ռոուզի մասին: Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին տեւական ժամանակ թշնամական հարաբերություններ ուներ Քիմ Քարդաշյանի հետ, բայց բոլորի համար անսպասելիորեն Քիմն ու Էմբերը տարեսկզբին հաշտվեցին:

Երեկ Էմբերին Ատլանտայում տեսել են նոր սիրեկանի՝ Տերենս Ռոսի հետ:

32-ամյա գիշերային պարուհին ուրախ ժամանակ էր անցկացնում «Տորոնտո Ռեփթորսի» 25-ամյա բասկետբոլիստի հետ:

Մինչ պապարացիները լուսանկարում էին զույգին, մարզիկը ինչպես կարող էր գրկում էր Էմբերին:

Ի դեպ, Էմբերը, որի իսկական անունը Էմբեր Լեւոնչուկ է, մազերը շեկ էր ներկել:


Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Էմբերը 4 մլն դոլար էր վաստակել իր սմայլիկների թողարկման հենց առաջին օրը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ WireImage