Լոս Անջելեսում հանձնել են «Օսկարի» մրցանակները (ֆոտո)

09:28   25 փետրվարի, 2013

Լոս Անջելեսում փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Օսկար» ամերիկյան կինոակադեմիայի 85-րդ մրցանակաբաշխությունը, որը վարել են Սեթ ՄաքՖարլեյնը եւ դերասանուհի Էմմա Սթոունը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` գլխավոր «Օսկարը» լավագույն ֆիլմի համար ստացել է «Արգո» գործողությունը» ֆիլմը: Հաղթողին ներկայացրել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման: Դա միակ անվանակարգն է, որում հաղթողը որոշվում է Ակադեմիայի ավելի քան 6 հազար բոլոր անդամների ձայներով:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ջենիֆեր Լոուրենսը` «Իմ ընկերը հոգեկան է» ֆիլմում դերի համար, որն առաջ է անցնել Ջեսիքա Չեսթեյնից, Էմանուել Ռիվուից, Նաոմի Ուոթսից եւ Քուվենջանե Ուոլիսից:

Տարվա լավագույն դերասան է ճանաչվել Դենիել Դեյ-Լյուիսը, ով խաղացել է «Լինքոլն» ֆիլմում: Նույն անվանակարգում ներկայացվել էին նաեւ Բրեդլի Քուփերը, Դենզել Վաշինգթոնը, Խոակին Ֆենիկսը եւ Հյու Ջեքմանը:

«Պի կյանքը» ֆիլմում նկարված Էնգ Լին դարձել է 2012-ի լավագույն ռեժիսորը: Լավագույն ռեժիսուրայի համար առաջին ոսկե արձանիկը 58-ամյա Լին ստացել է 2006 թվականին` «Սապատավոր սարը» ֆիլմի համար: Լավագույն ռեժիսոր անվանակարգում ներկայացված էին նաեւ Սթիվեն Սփիլբերգը («Լինքոլն»), Դեւիդ Ռասելը («Իմ ընկերը հոգեկան է»), Միխայել Հանեկե («Սեր») եւ Բեն Զայթլինը («Վայրի հարավի գազանները»):

Էնն Հեթեուեյը «Օսկարի» ոսկե արձանիկն ստացել է երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար Թոմ հուփերի «Մերժվածները» մյուզիքլում:

Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար «Օսկարն» ստացել է 56-ամյա Քրիսթոֆեր Վալցը` «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի համար:

Միխայել Հանեկեի «Սեր» ֆիլմը «Օսկար» է ստացել օտար լեզվով լավագույն ֆիլմ անվանակարգում: Այդ անվանակարգում ներկայացված էին «Սեր» (Գերմանիա, Ֆրանսիան, Ավստրիա), «Թագավորական գործեր» (Շվեդիա), «Կոն Տիկի» (Դանիա, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա), «Պատերազմի կախարդը» (Կանադա) եւ «Ոչ» (Չիլի) ֆիլմերը:


«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Սրտով խիզախը» մուլտֆիլմը, որի մրոդյուսերներից մեկը հայուհի Քեթրին Սարաֆյանն է:



© NEWS.am STYLE