Nana Terracotta-ի ձեռագործության անկյուն. պատրաստում ենք «Վարդեր տատիկի սնդուկից» թեյի կոմպլեկտը

18:28   25 փետրվարի, 2013

Ինչպե՞ս սիրելիի համար ռոմանտիկ նախաճաշ կազմակերպել, հարազատներին ուրախացնել ընթրիքին կամ մարտի 8-ին մայրիկին յուրատեսակ նվեր անել։ Կարել թեյի կոմպլեկտ Nana Terracotta,-ից. թեյնիկի կափարիչ, հացաման ու բռնիչ։

«Ես վերցրել եմ բամբակից երկու տարբեր կտոր, սակայն, իմ կարծիքով, դրանք հրաշալի համադրվում են», - ասում է մարկայի դիզայներ Նանա Մանուչարյանը։

Հավաքածուի համար անհրաժեշտ է.

Նկարել կափարիչի շաբլոնը։ Այն վերեւի կտորի համար է, մեր դեպքում՝ պուտավորի։ Ներքեւի՝ վարդերով հատվածի համար, որը պետք է ծալենք, պատրաստել նմանատիպ շաբլոն, միայն 10 սմ-ով երկար (ոչ թե 20, այլ՝ 30 սմ)։ Հետո պետք է այդ կտորները կարել ու հակառակ կողմով շրջել (չմոռանաք բամբակե ներդիրը, որպեսզի կափարիչը լավ նստի, իսկ թեյը համեղ լինի)։ Կափարիչին ոչ շատ մեծ կախիչ է պետք կարել եւ այն զարդարել։ Նանան փոքրիկ «թեւիկներ» է կարել եւ զարդարել է վարդերով։

Բռնիչը շատ հեշտ է պատրաստել։ Պետք է կտրել 16X16 սմ կտոր, կարել երկու կտորներն ու շրջել։ Ներսում դնել բամբակե ներդիրը։ Կարել կախիչն ու զարդարել վարդերով։

Հացամանը նույնպես հեշտ է պատրաստել։ Ուղղանկյուն շաբլոնով երկու կտոր կտրել, դրանք կարել իրար, դնել ներդիրը։ Որպեսզի հացամանը պինդ լինի, դրա մեջ պետք է 15X5 սմ չափով պլաստմասե ուղղանյկուններ դնել։ Ապա հացամանը կարում ենք շաբլոնի վրա նշված է գծիկներով նշված տեղում։ Պատրատում ենք 8 կարիչ 30 սմ երկարությամբ եւ կարում դրանք հացամանին։





© NEWS.am STYLE