Իրինա Շեյքը Լոնդոնում հայտնվել է նույն զգեստով, ինչ Քորթնի Քարդաշյանը՝ Լաս Վեգասում

15:27   1 հունիսի, 2016

Կարծես բավական չէ այն, որ դրսում այսքան շոգ է, Իրինա Շեյքն էլ խաղ է անում մեր ճնշման հետ: Միտքը, որ Բրեդլի Քուփերին պետք է ծեծել, իսկ Իրինային՝ գողանալ, կամաց-կամաց տեղավորվում է մեր ուղեղներում:

Սուպերմոդելը Լոնդոնում հայտնվել է հատուկ միջոցառման, որը նվիրված էր հայտնի ընկերություններից մեկի նոր հեռախոսի թողարկմանը:

Հատկանշական է, որ Իրինան հայտնվել է ճիշտ այնպիսի զգեստով, ինչպիսին որ հագել էր Քորթնի Քարդաշյանը 5 օր առաջ Լաս Վեգասում:

Քորթնի

Իրինա

Այն ժամանակ Քարդաշյան-Ջեններ ընտանիքը 1OAK ակումբում նշում էր Քորթնիի նախկին ընկերոջ՝ Սքոթ Դիսիքի ծննդյան օրը:

Երեկոյի ժամանակ, Իրինայից բացի, երեւացել է նաեւ բրազիլուհի մոդել Սառա Սամպայոն:

Ի դեպ, ասում են, որ հրավիրվածների թվում է եղել նաեւ Լեոնարդո դի Կապրիոն, սակայն դերասանի լուսանկարները դեռ համացանցում չկան:

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Getty, Splash



© NEWS.am STYLE