Կազմակերպիչներն աճուրդից հանել են փողոցային նկարչի գրաֆիտին

12:08   25 փետրվարի, 2013

Աճուրդից հանվել է Լոնդոնից փողոցային նկարիչ Բենքսիի աշխանքը, որը կտրած-հանած է եղել լոնդոնյան խանութի պատից ու ցուցադրվել է ԱՄՆ-ի աճուրդում։

Ըստ The Guardian-ի, «Ստրկական աշխատանք» կոչվող գրաֆիտին Լոնդոնի հյուսիսում գտնվող Հարինգեյ շրջանի տներից մեկի պատին հայտնվել է դեռեւս 2012 թվականի մայիսին։ Դրանում պատկերաված է բրիտանական դրոշներից կազմված պատկերը կարի մեքենայով ասեղնագործող մի տղա։

Նկարը պատից կտրել-հանել են փետրվարի կեսին, իսկ մի քանի օր անց այն հայտնվել է Մայամիի աճուրդում։ Դրա գինը 700 հազար դոլարից ավելի է։ Սակայն շուտով կազմակերպիչներան այն հանել են աճուրդից՝ առանց նման որոշման պատճառը հաղորդելու։

 

 



© NEWS.am STYLE