11:05 2 հունիսի, 2016Կարճ տեւեց երջանկությունը... ինչպես Ջոնի Դեպի ու Էմբեր Հերդի ամուսնությունը, այնպես էլ Թեյլոր Սվիֆթի ու Քելվին Հարիսի հարաբերությունները 15 ամիս տեւեցին: Աստղերի մոտ ըստ երեւույթին նոր միտում է սկսվում 15 թվի հետ կապված։ Ամեն դեպքում մեզ մնում է միայն արձանագրել այս տարօրինակ զուգադիպությունը:

Դեռ ապրիլին Թեյլոր Սվիֆթը Vogue –ին տված հարցազրույցում հայտնել էր, որ ինքը հրաշալի անձնական հարաբերություններ ունի ու մեծ ակնկալիքներ ունի դրանցից: Բայց ...
«Ոչ մի ողբերգություն չկա: Պարզապես այդպես է ստացվել»,- հայտնել է աղբյուրը TMZ պարբերականին:

Ի դեպ, 26-ամյա երգչուհին ու 32-ամյա դիջեյը առաջին տեղն են զբաղեցրել Forbes ցուցակում որպես ամենաշատ վաստակող զույգ։ Նրանց համատեղ կապիտալը գերազանցել է 146 մլն դոլարը:
