Սոֆի Մխեյանը Հունիսի 1-ն անցկացրել է արցախցի մանուկների հետ

17:16   2 հունիսի, 2016

Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, երգչուհի Սոֆի Մխեյանն անցկացրել է Լեռնային Ղարաբաղում։ Օրեր առաջ Հայաստան վերադարձած Սոֆին համերգ է տվել Արցախի Մարտունու շրջանի Ճարտար համայնքի մանուկների համար։ Երգչուհին երեխաներին բարձր տրամադրություն է փոխանցել՝ արժանանալով նրանց ծափողջյուններին եւ դրական ու ջերմ խոսքերին։

Видео опубликовано Sofi Mkheyan (@sofimkheyan)

«Իմ հունիսի 1-ը լի էր Լեռնային Ղարաբաղի Ճարտար քաղաքի հանդիսատեսի սիրով ու ջերմությամբ»,- Instagram-ում գրել է Սոֆին։



© NEWS.am STYLE