Էմբեր Հերդը հրապարակել է Ջոնի Դեպի հարվածներից ստացած կապտուկների նոր լուսանկարներ

15:11   2 հունիսի, 2016

Այ քեզ բան. Այս պատմությունը դեռ երկար ժամանակ կքայքայի մեր նյարդային համակարգը: Ջոնի Դեպը ու Էմբեր Հերդը իսկական դետեկտիվ են սարքել՝ բռնություններով ու դրան հաջորդող ամուսնալուծությամբ:

Էմբեր Հերդը հերթական ապացույցն է հրապարակել, որ ինքը Ջոնի Դեպի կողմից բռնության է ենթարկվել: Եվ եթե դատենք 30-ամյա դերասանուհու հաղորդագրություններից, նմանատիպ իրավիճակներ զույգի համատեղ կյանքի ընթացքում բազմիցս են եղել:

Լրատվամիջոցների ենթադրություններով Էմբերը հրապարակել է 2014-ի մայիսին Դեպպի օգնական Սթիվեն Դոյթերսի հետ իր նամակագրությունը: Կարդալով երկխոսությունը, կարելի է կռահել, որ խոսքն մի միջադեպի մասին է, երբ Դեպպը հարվածել է կնոջը: Սթիվենը Դեպի անունից ներողություն է խնդրում դերասանուհուց ու պնդում, որ Ջոնին պարզապես կորցրել էր ինքնատիրապետումը:

«Նա քեզ երկրորդ հաղորդագրությունն է ուղարկել: Հետո կարդացել է այն ինձ համար ու ասել, որ պետք չէր նման բան գրել: Նա երրորդ հաղորդագրությունն էլ է ուղարկել, հետո պառկել անկողնում ու սկսել արտասվել: Նա փոքրիկ մոլորված տղա է»,- շարունակում է Ջոնիի օգնականը:

Հերդը գրում է, որ ինքը վախենում է Դեպի կողքին գտնվել՝ հաշվի առնելով, որ նման բաներ առաջ էլ են եղել ու հիշում է մեկ այլ դեպքի մասին, երբ ամուսինը իր վրա ձեռք է բարձրացրել:

«Եվ ես միշտ մնում եմ: Միշտ հավատում եմ, որ նա ավելի լավ կդառնա: Եվ մոտավորապես յուրաքանչյուր երեք ամիսը մեկ ես հայտնվում եմ նույն իրավիճակում»,- գրում է Հերդը։

Լրատվամիջոցներին առայժմ չի հաջողվել հաստատել այս նամակագրության իսկությունը:

Իսկ մինչ այդ People ամսագրում լուսանկարներ են հրապարակվել, որտեղ հստակ երեւում է Էմբերի դեմքի այտուցներն ու կապտուկները: Դերասանուհին հայտարարում է, որ աչքի տակի կապտուկը ու շրթունքի վերքը Ջոնի Դեպի հարվածի հետեւանքներն են:

Աղբյուր`TMZPeopleET



© NEWS.am STYLE