Սթինգին հրավիրել են «Նոր ալիք 2016» մրցույթին

15:44   2 հունիսի, 2016

«Նոր ալիք 2016» մրցույթի կազմակերպիչները ցանկանում են Սոչի հրավիրել բրիտանացի հանրահայտ երգիչ Սթինգին:

Փոփ երաժշտության երիտասարդ կատարողների «Նոր ալիք» ամենամյա միջազգային մրցույթի կազմակերպիչները այս տարի որոշել են հրավիրել Սթինգին, հայտնել է ТАСС-ը՝ վկայակոչելով կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի կայքը: 64-ամյա երգիչը ելույթ կունենա փառատոնի փակմանը:

«Երգչի հետ պայմանագիրը դեռ չի կնքվել, բանակցությունները շարունակվում են: Բայց ես կարծում եմ, որ երեք օրվա ընթացքում պայմանագիրը կստորագրվի»,- ասել է Կրուտոյը:

Կազմակերպիչների խոսքով այս տարի երգի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 երիտասարդ կատարողներ:

«Նոր ալիք» միջազգային մրցույթը այս տարի կկայանա սեպտեմբերի 3-ից 9-ը:



© NEWS.am STYLE